Սուրեն Մելիք-Իսրայելյանը նշանակվել է ԵՄ-ում և ՀՄԿ-ում Հայաստանի մաքսային կցորդ

ԵՐԵՎԱՆԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

Կառավարություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Սուրեն Մելիք-Իսրայելյանին Եվրոպական միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մաքսային կցորդ նշանակելու մասին:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 17-ի N 1491-Ն որոշման հավելվածի 8-րդ և 9-րդ կետերը`

1. 2021 թվականի մարտի 17-ից Սուրեն Մելիք-Իսրայելյանին նշանակել Եվրոպական միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մաքսային կցորդ` 3 տարի ժամկետով»,- ասված է որոշման մեջ:

--00--ԱԹ