Հանրահավաքն ավարտվեց. շարժման մասնակիցները շրջափակել են կառավարության շենքը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

նկար

Հանրապետության հրապարակում ընդդիմադիրների հանրահավաքի ավարտին Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է հանրահավաքի մասնակիցների հետագա գործողությունները:

Ըստ այդմ՝ ժողովրդի մի մասը պետք է շարունակի հանրահավաքը Հանրապետության հրապարակում, մյուս մասը պետք է շրջափակի կառավարության և դատախազության շենքերը՝ առանց ներս մտնելու:

«Ցանկացած շենք երբ որ ուզենք, կվերցնենք, բայց խնդրում եմ, ճի՛շտ հասկացեք: Մեր համառ, հետևողական, կազմակերպված աշխատանքի արդյունքում պետք է իշխանությունը վերցնենք Նիկոլ Փաշինյանից»,-հայտարարել է Իշխան Սաղաթելյանը և կոչ արել չտրվել սադրանքներին, լինել կազմակերպված:

Այս պահին արդեն ցուցարարները հավաքվել են կառավարության շենքի դիմաց և վանկարկում են «Խաբեբա՛», «Նիկո՛լ, դավաճա՛ն», «Առանց Նիկոլ՝ Հայաստան»: Շենքի մուտքի մոտ կանգնած են մեծ թվով ոստիկաններ:

Ուղիղ եթերը՝ ստորև:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանին և նրա կառավարությանը մինչև դեկտեմբերի 8-ը՝ ժամը 12:00-ն, հրաժարական տալու ժամանակ էին տվել: Պայմանն այն էր, որ եթե նա հրաժարական չտա, ապա հանրապետությունում կսկսվեն բողոքի և անհնազանդության ակցիաներ: Այսօր ևս մեկ հանրահավաք է անցկացվել Հանրապետության հրապարակում:

--00—ԼՄ