ՀՖՖ-ն 500 հազար դրամով տուգանել է «Ալաշկերտ» ՖԱ-ին, 200 հազարով՝ «Վեստ Արմենիա» ՀԿ-ին

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22,  24News

ՀՖՖ

Դեկտեմբերի 21-ին տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեի նիստը:

«Ուրարտու-2» – «Վեստ Արմենիա» խաղին «Վեստ Արմենիա» թիմի ֆուտբոլիստ Ռաֆայել Ղազարյանի հեռացման (մրցավարներին հայհոյելու) համար, ֆեդերացիայի Կարգապահական և էթիկայի կանոնակարգի 33-րդ հոդվածի 39-րդ կետի համաձայն ֆուտբոլիստ Ռաֆայել Ղազարյանն որակազրկվել է մինչև 2021թ ապրիլի 1-ը, իսկ «ՖԱ Վեստ Արմենիա» ՀԿ-ն տուգանվել 200.000 դրամի չափով։

Իսկ ահա «Ալաշկերտ» ՖԱ-ն 2020/2021 մրցաշրջանի ՀՀ Առաջին խմբի առաջնության հետագա մասնակցությունից «Ալաշկերտ-2» թիմի հրաժարվելու համար տուգանվել է 500 հազար դրամով, իսկ «Ալաշկերտ-2» թիմը հեռացվել Առաջին խմբի առաջնությունից։

--00—ՄՀ