ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 5, 24News
ԱԺ քառօրյա նստաշրջանի հերթական օրակարգում ներառված է ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ դատախազության միջնորդությունը:
Նիստին մասնակցելու համար գրանցվել է 11 պատգամավոր, քվորում չի եղել: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ըստ սահմանաված կարգի, այսօր ևս առաջարկել է սպասել 4 ժամ:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովում երեկ մեկնարկել է քառօրյա նստաշրջանը, սակայն քվորում այդես էլ չեղավ, և նիստը չկայացավ: Քվորում ապահովելու համար անհրաժեշտ է, որ 53 պատգամավոր գրանցված լինի։ Երեկ գրանցվել էր 26 պատգամավոր։