Կրակոցներ՝ Երևանում. 2-ը ստացել են հրազենային վիրավորում, 1-ը՝ սուր կտրող-ծակող առարկայից

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 5, 24News

Thumbnail

Դեկտեմբերի 4-ի երեկոյան կրակոցներ են հնչել Երևանում: Էրեբունի բժշկական կենտրոն են տեղափոխվել հրազենային վնասվածքներով 2 քաղաքացի, իսկ 1 հոգի՝ սուր կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքի հետքերով: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը պարզել է, որ վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել էրեբունի վարչական շրջանի Աճեմյան փողոցի 209 հասցեից:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են վիրավորներից 2-ի ինքնությունը. նրանք են՝ 29-ամյա Գևորգ Հարությունյանը, 44-ամյա Արման Ապիյանը, մյուսի տվյալները ճշտվում են:

Ըստ աղբյուրի՝ մինչև բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով արդեն հանցագործությունը կատարող անձանց հետքի վրա են եղել։

Նշված հասցեում՝ բաղնիքի ներսում, ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև «Մակարով» ատրճանակի պահունակ, որի վրա կան արյան հետքեր: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Տեսանյութեր

Live

Լրահոս