Շիրակում իրականացվելու են ազդարարման և տարհանման ուսումնավարժական միջոցառումներ

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22,  24News 

աին

 

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին ժամը 12։00-13։00-ն ընկած ժամանակահատվածում Շիրակի մարզի Ամասիա միացյալ համայնքի Ջրաձոր բնակավայրում, իսկ դեկտեմբերի 24-ին ժամը 12։00-13։00-ն ընկած ժամանակահատվածում Շիրակի մարզի Բենիամին համայնքում իրականացվելու են բնակչության ազդարարման և տարհանման միջոցառումներ, որի ընթացքում կփորձարկվեն նաև էլեկտրաշչակները:

ԱԻՆ-ը նշված բնակավայրերի բնակչությանը հորդորում է չանհանգստանալ և ակտիվ մասնակցել ուսումնավարժական միջոցառումներին:

  --00—ՄՀ