ԱՄՆ-ն մեղադրում է Ռուսաստանին Ուկրաինայի առաջիկա ընտրություններին միջամտելու համար

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 5, 24News

Thumbnail

Օրերս Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն հայտարարել էր, որ Ռուսաստանը փորձում է միջամտել Ուկրաինայում 2019 թվականին կայանալիք նախագահական ու խորհրդարանական ընտրություններին՝ փորձելով ազդել արդյունքի վրա: Այս մասին հայտնել էր ria.ru-ն։

Իր հերթին ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան, որի անունը չի բարձրաձայնվում, հայտարարել էր, որ Ռուսաստանը «բարձր մակարդակով» միջամտում է Ուկրաինայում կայանալիք նախագահական ընտրություններին․ «Մենք Ուկրաինայում ռուսական միջամտության շատ բարձր մակարդակի աճ ենք նկատում», - ասել է պաշտոնյան և հավելել, որ ամերիկյան կողմն ամեն կերպ փորձում է աջակցել Ուկրաինային այս հարցում, այդ թվում՝ կիբեռանվտանգության հետ կապված խնդիրների շուրջ: