Առանց Փաշինյանի հեռանալու՝ հնարավոր չէ վերականգնել հայ ժողովրդի հավատքն իր ուժերի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

զատուլին
«Կոմսոմոլսկայա պրավդան» հոդված է հրապարակել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին, որի շրջանակում ՌԴ Պետդումայի պատգամավոր, «Եդինայա Ռոսիա» խմբակցության անդամ Կոնստանտին Զատուլինը կարծիք է հայտնել, որ հայ ժողովուրդը արթնացել է սարսափելի երազից և պահանջում է ձախողման պատասխանատուների հրաժարականը:

«Իր իշխանությունների կողմից ռազմի դաշտում և դիվանագիտական առճակատման մեջ դավաճանված հայ ժողովուրդը արթնացավ սարսափելի երազից և պահանջում է ձախողման պատասխանատուների հրաժարականը: Նրանք դիմադրում են՝ մոռանալով երեկվա սորոսական ելույթները, բռնում են Ռուսաստանի ձեռքը՝ անհուսալիորեն փորձելով կանխել անխուսափելին»,-նշել է Զատուլինը, ապա կարծիք հայտնել, որ, առանց Նիկոլ Փաշինյանի հեռանալու, հնարավոր չէ հայ ժողովրդի ոգու և հավատքի վերականգնում իր ուժի նկատմամբ:

«Չգիտեմ՝ որքան կտևի: Համոզված եմ միայն, որ, առանց Նիկոլ Փաշինյանի հեռանալու, հնարավոր չէ վերականգնել հայ ժողովրդի ոգին ու հավատքն իր ուժերի նկատմամբ: Եվ սա Հայաստանի և նրա քաղաքացիների զուտ ներքին, ինքնիշխան գործն է:

Մեր գործն է որոշել՝ Կովկասում նոր պատերազմի արդյունքում Խորհրդային միության և ռուսական կայսրության իրավահաջորդ Ռուսաստանի Դաշնությունը շահել է, թե՞ կորցրել: Որո՞նք են Ղարաբաղի դասերը Ռուսաստանի համար»,-ասել է Զատուլինը:

Զատուլինն անդրադարձել է նաև ռուս խաղաղապահների առաքելությանը ԼՂ-ում՝ նշելով, որ գլխավոր բանը, որի համար Ռուսաստանը տեղի ունեցածի շրջանակում կարող է իր վաստակը համար, մեր պատվի հարցն է:

Առավել մանարմասն՝ այստեղ:

--00—ԼՄ