Եկե՛ք չբորբոքենք, սա պրովոկացիա է․ Տավուշում սահմանագծման և սահմանազատման խնդիր դրված չէ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

Տավուշում սահմանագծման և սահմանազատման որևէ խնդիր դրված չէ։  Սահմանամերձ գյուղերի հանձնման մասին խոսակցությունները «դեղին մամուլի» մակարդակի են։ Մենք ավելի լավ է չբորբոքենք սա։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում հայտարարել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

Մարզպետը ևս մեկ անգամ հերքել է և հորդորելով՝ չտրվել  Ադրբեջանի պրովոկացիոն քարոզչությանը։

«Թշնամին մեծ ախորժակ ունի և որոշակի հայտարարություններ է անելու եթե ոչ պաշտոնական, ապա ոչ պաշտոնական ուղիներով։ Մենք չպետք է տրվենք դրանց, բայց միևնույն ժամանակ պետք է հասկանանք, որ այդ նկրտումների, հոխորտանքների դեմ պայքարելու միակ ճանապարհն ուժեղանալն է՝ տնտեսությամբ, անվտանգային համակարգով, կրթությամբ ու մշակույթով։ Կոչ եմ անում մեր հայրենակիցներին չտրվել թշնամու կողմից շրջանառվող որևէ պրովոկացիայի»,- ասել է նա։

Չոբանյանն ընդգծել է, որ շատերը չեն պատկերացնում, թե ինչ անդառնալի  հետևանքներ կարող է ունենալ նման տեղեկատվությունը սահմանամերձ գյուղերի բնակիչների վրա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ