Արմեն Սարգսյանի նախկին նստավայրը կտրամադրվի Փաշինյանի տիկնոջը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 5, 24News

Thumbnail

ՀՀ նախագահի Մաշտոցի 47 հասցեում գտնվող նստավայրը շուտով կդառնա  ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի նստավայրը, հաղորդում է 168.am-ը: 

Նոյեմբերի 22-ին Ազգային ժողովն ընդունեց «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, ըստ որի՝ ՀՀ նախագահի նստավայրը Մաշտոցի 47 հասցեից տեղափոխվում է Բաղրամյան 26։