Նախագահին վիրավորելու մեղադրանքով Էրդողանը դատի է տվել Գյուլի նախկին խորհրդականին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 5, 24News

Thumbnail

Թուրքիայում նախագահ Աբդուլլահ Գյուլի նախկին խորհրդական Ահմեդ Սևերին դատի են տվել  նախագահ Էրդողանին վիրավորելու համար։ Այս մասին տեղեկացնում է T24 կայքը:

Սևերին մեղադրվում է «Թող ներսումս չմնա. վկայությունս է» գրքում Էրդողանի մասին անթույլատրելի տեղեկություններ ու արտահայտություններ օգտագործելու համար: Գյուլի նախկին խորհրդականի դեմ գործը հարուցվել է նախագահ Էրդողանի բողոքի հիման վրա:

Գործի առնչությամբ հարցաքննության կանչված Սևերը դատախազություն չի ներկայացել և դատախազի հարցերին պատասխանել է գրավոր:

Հիշեցնենք, որ Թուրքիայում «երկրի նախագահին վիրավորելու» մասին հոդվածով դատարանի առաջ են կանգնել բազմաթիվ մտավորականներ, լրագրողներ, ընդդիմադիր գործիչներ ու անգամ հասարակ քաղաքացիներ, սակայն սա առաջին դեպքն է, երբ տվյալ մեղադրանքով դատական գործ է բացվում նախկին նախագահներից մեկի աշխատակազմի անդամի դեմ:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս