Պուտինն ու Մակրոնը քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22,  24News  

․

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցը: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ իրավիճակը տարածաշրջանում կայունանում է, իսկ պայմանավորվածությունները, որոնք ամրագրվել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, ընդհանուր առմամբ, հետևողականորեն իրագործվում են»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը հաստատել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարբեր հայեցակետերի համակարգումը շարունակելու պատրաստակամությունը, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

 --00--ԱՀ