Եթե ԵՄ-ն ասի՝ չենք ընդունում Թուրքիային, կանցնենք «B» և «C» պլաններին․ Էրդողան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 5, 24News

 

Thumbnail
Ermenihaber.am-ը գրում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն անդրադարձել է Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցին։

«Եթե Եվրամիությունը բացեիբաց ասի՝ Թուրքիային չենք ընդունելու, մենք էլ կհանգստանանք ու կանցնենք մեր «B» և «C» պլաններին»,-հայտարարել է Էրդողանը: