Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել ռազմական ինքնաթիռի վթարի զոհերի ընտանիքներին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 5, 24News

Thumbnail

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 5-ին ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ԶՈւ ռազմական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհված օդաչուների ընտանիքներին:

Հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Արցախի ողջ բնակչությունը խոր ցավով ու կսկիծով տեղեկացավ Հայաստանի Հանրապետության զինուժի օդաչուներ Արմեն Բաբայանի եւ Մովսես Մանուկյանի ողբերգական մահվան մասին:

Նրանք երկուսն էլ եղել են բարձր կարգի օդաչուներ՝ օժտված մեծ հայրենասիրությամբ ու քաղաքացիական բարձր գիտակցությամբ:

Հայրենիքի նվիրյալ զավակների պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մեր հիշողության մեջ:

Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում անդառնալի կորստի կապակցությամբ և մաղթում տոկունություն ու ոգու կորով»: