Առնվազն չորս կին գերության մեջ է. Արցախի ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Բեգլարյան

Հայկական կողմից գերեվարված անձանց երեք խումբ կա: Այս մասին այսօր հայտնել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը: Այդ խմբերն են` գերիներ, որոնց մասին Ադրբեջանից պաշտոնական հաստատում կա, գերիներ, որոնք բանտում են, բայց չնայած ապացույցներին` Ադրբեջանը չի հաստատում, նաև գերիներ, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են և մենք ունենք որոշակի տեղեկություններ կամ չունենք, բայց գտնվում են կա՛մ ԶՈՒ վերահսկողության տակ, կա՛մ ադրբեջանական բանտում:

Բեգլարյանը նշեց, որ առաջին խմբի գերիների մեծ մասը, իսկ քաղաքացիական անձինք՝ բոլորը, վերադարձվել են: Որոշ ռազմագերիների մասին պաշտոնապես հաստատվել է, բայց դեռ չեն վերադարձվել. չնայած ապացույցներին` Ադրբեջանը նրանց գերության փաստը չի հաստատում: 

Խոսելով անհետ կորածների մասին, Բեգլարյանը հայտնել է, որ նրանք կամ սպանված են, կամ գերի են, հնարավոր է նաև թաքստոցում են: ՄԻՊ-ը նաև տեղեկացրել է, որ առնվազն չորս կին գտնվում է ադրբեջանական գերության մեջ, սակայն նրանցից պաշտոնապես հաստատված է չորսի՝ գերեվարված լինելու փաստը:

--00--ԱԹ