Քննիչներն այցելել են Վազգեն Մանուկյանին․ նման մեթոդներով փորձում են սպառնալ․ Սաղաթելյան

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23,  24News  

 ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը երեկվա իր ելույթի վերաբերյալ բացատրություն տալու համար հրավիրվել էր ՀՀ Քննչական կոմիտե:  Այս մասին Սաղաթելյանն ասաց լրագրողների հետ զրույցում։

 «Քաղաքական հայտարարություն եմ արել և բացատրություն չեմ տվել։ Հարուցվելիք քրեական գործերը չեն կարող կասեցնել մեր պայքարը», - ասաց Սաղաթելյանը։

Նա ընդգծեց, որ դրված է հայրենիքի փրկության հարցը և պայքարը վճռականորեն են շարունակելու են։  

Սաղաթելյանը հավելեց, որ քննիչներն այցելել են Վազգեն Մանուկյանին․

«Փորձում են նման մեթոդներով սպառնալ, գործեր հարուցել, բերման ենթարկել՝ հույս ունենալով, թե այդ ճանապարհով կարող են ազդել»:

 --00—ՄՀ