ՀԱՊԿ-ի ԱԳ նախարարները կարող են հանդիպել ԵԱՀԿ նիստի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 5, 24News

Thumbnail

Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել Է, որ քննարկվում Է ԵԱՀԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի՝ Միլանում կայանալիք նիստի շրջանակում ՀԱՊԿ-ի պետությունների ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու հնարավորությունը, տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստիին:

Դեկտեմբերի 6-7-ն  ընկած ժամանակահատվածում Միլանում տեղի Է ունենալու ԵԱՀԿ-ի ԱԳ նախարաների խորհուրդի նիստը:

«Մշակվում Է ՀԱՊԿ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: մենք լրացուցիչ կհայտնենք այդ մասին, եթե այն կայանա, եւ կասենք՝ երբ»,- նշել Է Զախարովան ճեպազրույցի ժամանակ: