Կուսակցությունների վզին բերել, փաթաթել են այս ընտրությունը․ Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 5, 24News

Thumbnail

Այսօր «Ժողովուրդ» օրաթերթում Արարատ Միրզոյանին դատի տալու գործով լուրի վերնագիրը մանիպուլատիվ է և մոլորեցնող։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:

Աշոտյանի գրառումը՝ ստորև․

«Ընթաց­քի մասին կտեղեկացնեմ: Հիմա բուռն ընտրությունների մեջ ենք: Մեզ ամեն կերպ փորձում են շեղել ընտրար­շավից: Առանց այդ էլ բոլոր կուսակցությունների վզին բերել, փաթաթել են այս ընտրությունները: Ամեն կերպ փորձում են մեզ շեղել: Այս ընթացքում բոլոր փաստերը արձանագրվում են, քաղաքական որոշումները կա­յացվում են, իսկ մնացածը կարող է տեղի ունենալ ընտրություններից հետո»,- օրաթերթի հետ զրույցում նշել էր Աշոտյանը:

Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը նյութ էր հրապարակել՝ «Չի բացառվում՝ Արմեն Աշոտյանը դատական հայց չներկայացնի Արարատ Միրզոյանի դեմ» վերնագրով:
 

Տեսանյութեր

Live

Լրահոս