Փաշինյանը չի ցանկանում լինել ուրիշների սխալների պատասխանատուի դերում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Ընդդիմության հաշվարկը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդեպ վստահության մակարդակի նվազումն է։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

Նրա խոսքով՝ ժողովրդական լայն աջակցություն չկա, որովհետև 17-ի ձևաչափն ասոցացվում է նախահեղափոխական Հայաստանում կառավարում իրականացրած համակարգի հետ։

«Մարդիկ շատ լավ հասկանում են, որ ներկա պարտության պատասխանատուն ոչ միայն Փաշինյանն է, այլ նաև նախկին համակարգի արատավոր կառավարումը։ Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն առ այսօր շարունակում մնալ։ Պատասխանը գտնվում է այնտեղ, թե ով է նրա ընդդիմությունը, և ինչպես է իրեն պահել այդ ընդդիմությունը նրա կառավարման օրոք»,- ասել  է նա։

«Ստեղծված իրավիճակում վճռորոշ կլինի հանրության դիրքորոշումը, որը կա՛մ Փաշինյանին կմղի ինչ-որ գործողության, կա՛մ ընդդիմությանը՝  կբերի ինչ-որ կետի, նպատակի»,-հավելել է մեր զրուցակիցը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ