Աղվեսի դունչը չի հասնում խաղողին, ասում է՝ խակ է․ ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը՝ ՀԱՊԿ-ի մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 5, 24News

Thumbnail

«Հայաստանը կորցրել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար ունենալու հնարավորությունը, իսկ դա նշանակում է, որ Հայաստանի սահմաններին սպառնալիքի դեպքում գործ ենք ունենալու մի օտար մարդու հետ, որը մինչեւ հասկանա որտեղ եւ ինչ է կատարվում, ժամանակը կորած կլինի»: Նման կարծիք է հայտնել ՀՀԿ ցուցակով առաջադրված թեկնածու, ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը և նկատել, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի խնդիրը չի կարող լինել երկրորդական, քանի որ եթե երկրորդական լիներ, կռիվ չէին տա այդ պաշտոնի համար։   

«Ասում են աղվեսի դունչը չի հասնում խաղողին, ասում է՝ խակ է, սա նույն պատմությունն է, երբ ասում են, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությունը կարեւոր չէ:  Մենակ սեփական շարերի դեմ գործող մարդը կարող էր նման բան անել։ Մենք զրկվեցինք հազարավոր հնարավորություններից: Երեխայի ձեռքը խաղալիք ես տալիս, եթե խաղալ չգիտի, շպրտում է դուրս: Իրենք չեն հասկանում՝ դա ինչ է, ասում են՝ կարևոր չէ», - ասել է Զաքարյանը: