Քաղաքական որոշում են կայացրել՝ առնվազն մինչև փետրվար ռազմական դրությունը պահպանեն․ «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

հանրահավաք

«Փաստ» թերթը գրում է. «Երեկ եւս «իմքայլականները» տապալեցին ռազմական դրությունը վերացնելու նպատակով արտահերթ նիստ հրավիրելու՝ ընդդիմության նախաձեռնությունը:

«Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանությունները քաղաքական որոշում են կայացրել, որ առնվազն մինչեւ փետրվար ռազմական դրությունը պահպանեն։

Սակայն, ըստ ընդդիմադիրների, խորհրդարանական ընդդիմությունը կկարողանա ամեն օր առանց որեւէ սահմանափակումների այս հարցը դնել քննարկման` ռազմական դրության ռեժիմի անհապաղ չեղարկման պահանջով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ