Ձեզնից ձայն չեմ մուրում, վստահություն եմ խնդրում․ Շարմազանովը՝ «մտահոգներին»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 5, 24News

Thumbnail

ՀՀԿ համամասնական ցուցակի պատգամավորի թեկնածու Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան էջում գրառում է արել` ներկայացնելով, թե ընտրվելու դեպքում ինչպես է աշխատելու: Գրառումը՝ ստորև․

«Մեր երկիրը կարիք ունի իրական ընդդիմության, ոչ թե գրպանային: Ձայն տալով ինձ՝ քաղաքացին խորհրդարան է ուղարկում մարդու, որը իշխանության առաջ բարձրաձայնելու է քաղաքացու մտահոգությունները:

Աշխատելու եմ այնպես, ինչպես անցած 7 ամիսներին՝ հասցեական, հիմնավորված՝ քննադատելով խոստացածի և չարածի, սուտ խոստումներ տալու և չկատարելու, մարդկանց մոլորեցնելու համար:

Սիրելի՛ մտահոգ քաղաքացիներ, ես տեսնում եմ, որ ձեր թիվը օրեցօր ավելանում է:

Որովհետև ձեզ մոլորեցրել են, սուտ խոստումներ են տվել և շարունակում են խաբել: Ես ձեզնից ձայն չեմ մուրում: Ես վստահություն եմ խնդրում՝ ձեր ձայնը հնչեցնելու համար», - գրել է նա: