Ստեփանակերտի հյուսիսային մատույցներում ականազերծումն ավարտված է. ՌԴ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

նկար
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումներն ավարտում են Ստեփանակերտի հյուսիսային մատույցների մաքրումը:

Ըստ գերատեսչության՝ գործողության ընթացքում Լեռնային Ղարաբաղում ականազերծվել է 274 հա տեղանք, 105 կիլոմետր ճանապարհ, 451 բնակելի շինություն: Հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 8,7 հազար պայթուցիկ առարկա:

Պայթյունավտանգ առարկաներից տարածքն ականազերծելու և մաքրելու ընթացքում ռուս խաղաղապահներն օգտագործում են ժամանակակից ռոբոտացված համակարգեր, որոնք թույլ են տալիս պահպանել ականազերծման բարձր տեմպը լեռնային տեղանքներում և անբարենպաստ եղանակային պայմաններում:

ՌԴ ՊՆ-ն նշում է, որ հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները և չպայթած զինամթերքը ոչնչացվում են հատուկ սարքավորված աղբավայրում, իսկ չտարհանվող զինամթերքը ոչնչացվում է տեղում՝անվտանգության անհրաժեշտ միջոցների պահպանմամբ:

--00—ԼՄ