Արդարադատության նախարարությունը կոչով դիմել է համաներմամբ ազատվածներին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 5, 24News

Thumbnail

Արդարադատության նախարարությունը կոչով է դիմել զբաղվածության խնդիր ունեցող համաներմամբ ազատ արձակված անձանց: Հայտարարությունը՝ ստորև․

«Հարգելի՛ քաղաքացիներ,

Տեղյակ եք, որ ներկայում «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի կիրառման գործընթացն է:

Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ արդարադատության նախարարությունը դիմել է աշխատանքի և սոցիալական հարցերի, ինչպես նաև տարածքային կառավարման և զարգացման նախարարություններին՝ համաներման հիմքով պատժից ազատված անձանց վերասոցիալականացման գործընթացի շարունակականությունն ապահովելու և, ըստ այդմ, կրկնահանցագործության ռիսկերը նվազեցնելու հարցում աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Ուստի առաջարկում ենք համաներման հիմքով պատժից ազատված այն անձանց, որոնք ունեն սոցիալական, այդ թվում՝ զբաղվածությանն առնչվող խնդիրներ, դիմել սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններ, այդ թվում՝ սոցիալական ապահովության տարածքային կենտրոններ և զբաղվածության տարածքային կենտրոններ», - ասված է հայտարարության մեջ:

Տեսանյութեր

Live

Լրահոս