Հրապարակվել են ԱԺ ընտրությունների վերջնական ցուցակները՝ ըստ ընտրական տեղամասերի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 5, 24News

Thumbnail

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով սահմանված կարգով և ժամկետում ՀՀ ոստիկանության պաշտոնական՝ www.police.am կայքում ներբեռնելու հնարավորությամբ տեղադրվել են ՀՀ ԱԺ-ի 2018թ դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների վերջնական ցուցակները՝ ըստ ընտրական տեղամասերի։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: