Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի թեկնածուն կրկին Կարեն Առուստամյանն է

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24,  24News  

Առուստամյան

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար դարձյալ ներկայացրել է Կարեն Առուստամյանի թեկնածությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հարցը ներառված է խորհրդարանի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում:

Հանձնաժողովի նիստը կանցկացվի դեկտեմբերի 25-ին:

 --00—ՄՀ