Ո՞նց թուրքին ասեմ՝ մի րոպե զանգեմ ԱԱԾ․ թող վարչապետն անվտանգությունը երաշխավորի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

«Ժողովուրդը չի ընկճվում։ Պատրաստվում ենք ապացուցել, որ դա մեր վարչական տարածքն է, մեր սահմանն է։ Քարտեզներ կճարենք։ Եթե իրենք չեն տալիս, մենք մեզ համար կանենք»,- այս մասին 24News-ի հետ զրույցի ժամանակ ասել է Որոտանի վարչական ղեկավար Սուրիկ Օհանջանյանը։

«Վարչապետն ասել է՝ կփոխատուցի։ Լավ է արել, որ ասել է։ Էդ շենքը, ծառը, այգին, բա հո՞ղը։ Բա թուրքը, որ հասել է կես մետր էլ չկա, զրո սանտիմետրի վրա կանգնած է, բա մեր ժողովրդի անվտանգության երաշխավորն ո՞վ է։ Թող վարչապետը հայտարարի՝ ես երաշխավորում եմ, որ անվտանգությունը 100 տոկոսով ապահովված է՝ և՛ բնակչության, և՛ ճանապարհի, ասեմ՝ пожалуйста։

Բայց ո՞նց կարող է հայտարարել, եթե ԱԱԾ-ն է համարներ տալիս, որ չորս կմ հատվածում չկանգնեք։ Եթե թուրքը  կանգնեցնի, զանգեք այսինչ համարով։ Ի՞նչ է, դատարանում եմ, որ զանգեմ թուրքին, ասեմ՝ մի րոպե կանգնի, ես զանգեմ ԱԱԾ»,- նկատել է վարչական ղեկավարը։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ