Նայե՛ք խեղճացած Քոչարյանին, նա գիտի, որ պատասխան է տալու․ Արարատ Զուրաբյան

 ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 5, 24News

 ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված ամբողջ գործընթացը քրեական է՝ զերծ քաղաքական ենթատեքստից, սակայն պատկան մարմիները շտապեցին՝ միայն Մարտի 1-ի գործով նրան դատարանի առջև կանգնեցնելով։ Նման դիրքորոշմամբ է 24TV-ի եթերում հանդես եկել ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը։

«Հարկավոր էր Քոչարյանին ավելի մեծ ծավալով մեղադրանք առաջադրել՝ ընդհուպ վերջին 10 տարում ՀՀ քաղաքացիություն ունենալու կեղծ տեղեկանքի համար։ Մարդ, որին բերում են իշխանության, որի տակ դնում են բանակ, ներքին գործեր, անվտանգություն, կարող է ցանկացած տեղ իրեն հսկա զգալ։ Բայց հիմա նայե՛ք այս խեղճացած Քոչարյանին։ Նա եկավ Հայաստան՝ հավակնոտ հայտարություններ անելով, որ վերադառնում է ակտիվ քաղաքականություն։ Դա ինքնապաշտպանություն էր․ նա գիտակցում է, որ պետք է պատասխանտվություն կրի այն ամենի համար, ինչ գործել է։ Կարծում եմ՝ ոչ մի դեպքում չի կարող ակտիվանալ, քանի որ չունի հետնորդների բանակ, որոնք տենչում են դա՝ անգամ Հանրապետականը»,- եզրափակել է Զուրաբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։