Հայաստանի բժշկական հաստատություններին տրամադրվելու է յոթ ռենտգեն սարք

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24,  24News   

դնթ սարք

Բժշկական հաստատություններին ռենտգեն սարքեր կտրամադրվեն, տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

«Եվրոպական միության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության համատեղ ջանքերով, Եվրոպական միության աջակցության ծրագրերի շրջանակում, Հայաստանի բժշկական հաստատություններին է տրամադրվելու յոթ ռենտգեն սարք: Այս օժանդակությունը կնպաստի կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման և բուժման արդյունավետության բարձրացմանը:
Առողջապահության նախարարությունը Եվրոպական միության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ ակտիվ աշխատանք է տանում COVID-19-ի ախտորոշման և բուժման համար այլ անհրաժեշտ բժշկական պարագաների ձեռքբերման, ինչպես նաև խորհրդատվությունների տրամադրման ուղղությամբ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն առողջապահության նախարարության հիմնական գործընկերներից մեկն է: Կարևորում ենք նաև Եվրոպական միության տարբեր ծրագրերի շրջանակներում փոխգործակցությունը: COVID-19-ի դեմ պայքարում բարձր ենք գնահատում Եվրոպական միության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության շարունակական աջակցությունը ու առողջապահական համակարգի հզորացմանն ուղղված համատեղ արդյունավետ աշխատանքը»:

 --00—ՄՀ