Սուրենյանցը համակարծիք է ճգնաժամի կարգավորման վերաբերյալ նախագահի առաջարկած քայլերին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

քաղաքական

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ներկայացուցիչներին՝ կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցի գլխավորությամբ:

Կուսակցության ներկայացուցիչները Հանրապետության նախագահին են փոխանցել ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրենց մտահոգությունները և խոսել իրավիճակից դուրս գալու և մարտահրավերները հաղթահարելու ուղիների մասին: Կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը նշել է, որ իրենք համակարծիք են երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակի կարգավորման վերաբերյալ Հանրապետության նախագահի առաջարկած քայլերին:

--0--ԿԿ