Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կքննարկեն Արցախի հակամարտության հարցը. Զախարովա

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 5, 24News

Thumbnail

Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովն այսօր՝ դեկտեմբերի 5-ին, կհանդիպեն Միլանում և կքննարկեն Արցախի հակամարտության խնդիրը։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Միլանում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի կայանալիք նիստին ընդառաջ նախատեսված է նրանց հանդիպումը, որից հետո լրագրողներին մանրամասններ կտեղեկացնեն»,– ասել է նա:

Զախարովան չի բացառել, որ կողմերը հանդես կգան հայտարարությամբ։