ԴՆԹ-ի սարքերը քիչ են. անհետ կորածների ծնողներին ասել են՝ 6 ամիս սպասել. տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Անհետ կորած զինվորների ծնողները կրկին հավաքվել են կառավարության շենքի մոտ, գրում է «Մեդիապորտը»:

Ծնողներից մեկը աղբյուրին հայտնել է, որ դեռևս հոկտեմբերին ԴՆԹ-ի թեստ են հանձնել, բայց պատասխան չկա, ասում են՝ 6 ամիս սպասեք, սարքերի քանակը չի հերիքում:

Ծնողները նաև ցանկություն են հայտնել՝ ներգրավվելու իրենց երեխաների որոնողական աշխատանքներին, քանի որ, ըստ նրանց, կառավարությունը ոչինչ չի անում:

--00—ԼՄ