«Հարսանիք թիկունքում»․ ՀՀ նախագահը գրկել ու համբուրել է հայտնի ներկայացման դերասաններին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 5, 24News

Thumbnail

Նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ Գյումրիում ներկա է գտնվել Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի «Հարսանիք թիկունքում» ներկայացմանը:

Ընդմիջմանն ու ներկայացման ավարտից հետո նախագահը հանդիպել է դերասանական կազմի և թատրոնի ներկայացուցիչների հետ:

Անկեղծ ու անմիջական զրույցի ընթացքում, շնորհակալություն հայտնելով հիանալի խաղի ու պարգևած զգացմունքների համար, նախագահ Սարգսյանն ասել է, որ Գյումրիում գտնվելն իր համար այցելություն չէ, այլ սովորական կյանքի մի մասը:

«Ամեն անգամ գալիս եմ ու գալու եմ որպես իմ տուն, նաև այս թատրոն: Ուրախ եմ, որ այս թատրոնն ունի Աճեմյանից եկող շարունակություն»,- նշել է նա:

Thumbnail

Նախագահը խոստացել է, որ այսուհետ ևս հաճախակի է գալու, իր խոսքով, Հայաստանի մշակութային մայրաքաղաք, որն ունի իր ուրույն դեմքը: Նա ասել է, որ ձգտելու է ամեն ինչ անել, որպեսզի Գյումրին վերագտնի իր դեմքը, որ բոլորը հասկանան՝ հայրենիքը շատ ավելի մեծ է, քան մայրաքաղաքը:

«Հայաստան եկողը պետք է գա ու հին քաղաքը, մշակույթն այստե՛ղ տեսնի, այս քաղաքում, որտեղ այնքան արվեստ ու պոեզիա կա»,- ասել է նախագահ Սարգսյանը:

Նա նշել է, որ պետք է մշակույթ ձևավորվի՝ գալ ու հանգիստն անցկացնել Գյումրիում, ընդհանրապես՝ մարզերում, մայրաքաղաքից դուրս: Դրա լավագույն օրինակն էր այն, որ նախագահ Սարգսյանը, համատեղելով աշխատանքային այցն ու հանգիստը, տիկնոջ հետ օրն անցկացրել են Գյումրիում:

Thumbnail