Դեմ ենք Ադրբեջանին տարածք հանձնելուն․ «Սասնա ծռերի» կոչ-հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 5, 24News

Thumbnail

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը հայտարարություն է տարածել ԼՂՀ հակամարտության կարգավորման վերաբերյալ քաղաքական ուժերի դիրքորոշմանը՝ նշելով, որ համոզված է՝ նախկին ԼՂԻՄ-ի շրջակա 7 ազատագրված շրջանները Ադրբեջանին հանձնելը ոչ միայն չի լուծելու հակամարտությունը, ոչ միայն չի հաստատելու կայուն խաղաղություն տարածաշրջանում, այլ, ընդհակառակը, հանգեցնելու է լայնամասշտաբ և կործանարար պատերազմի:

«Սասնա ծռերի» տարածած հայտարարության մեջ նաեւ ասվում է

«Հետեւաբար, «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը դեմ է որևէ պարագայում տարածք հանձնելու մոտեցմանը, որը նախատեսված է նաև այսպես կոչված Մադրիդյան սկզբունքների մեջ:

Վերոգրյալի հաշվառմամբ՝ «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը բոլոր կուսակցություններին և դաշինքներին կոչ է անում հստակ դիրքորոշում հայտնել ազատագրված շրջանները Ադրբեջանին հանձնելու հարցի վերաբերյալ», - ասված է հայտարարության մեջ: