Ո՞վ, Սամվել Ալեքսանյա՞նը, օգնել ի՞նձ, ինչպե՞ս․ Հրաչյա Հակոբյան

 ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 5, 24News

«Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Հրաչյա Հակոբյանի համար Սամվել Ալեքսանյանի չխանգարելն արդեն իսկ օգուտ է, բայց, միևնույնն է, պրպտող մարդիկ միշտ էլ գտնում են խոսելու առիթ։ Նման մեկնաբանություն է արել 24TV-ի հետ զրույցում Հակոբյանը, որը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի աներորդին է՝ հերքելով մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, թե վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հրահանգով նախկին օլիգարխ և մենաշնորհների արքա, ներկայում սեփականատեր և ազգային բուրժուազիայի ներկայացուցիչ Սամվել Ալեքսանյանը լծվել է Նիկոլ Փաշինյանի աներորդու` Հրաչյա Հակոբյանի քարոզարշավը կազմակերպելու գործին:

«Իմ քարոզարշավի գործին լծված ենք ես և իմ թիմը։ Սամվել Ալեքսանյանն ինչպե՞ս է լծվել իմ քարոզարշավին՝ ես չգիտեմ, ինչպե՞ս կարող է նա օգնել՝ դա էլ չգիտեմ։ Ես, մեկ անգամ այդ հարցին պատասխանելով, ասացի հետևյալը՝ ինձ համար, թերևս, Սամվել Ալեքսանյանի՝ ինձ չխանգարելն արդեն օգուտ է»,- պարզաբանել է Հակոբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։