«Գազպրոմ Արմենիա»-ն հերքում է, որ բերման են ենթարկվել իր տեղական կառույցի աշխատակիցները

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 5, 24News

Thumbnail

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Լոռու գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղը հայտարարություն է տարածել դեկտեմբերի 5-ին մի շարք լրատվամիջոցներում տարածած այն տեղեկատվության վերաբերյալ, ըստ որի՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի տեղական կառույցների մի շարք աշխատակիցներ բերման են ենթրկվել։ Հայտարարության մեջ ասված է․

«Դեկտեմբերի 5-ին մի շարք լրատվամիջոցներ տեղեկություն են տարածել, թե «դեկտեմբերի 3-ին ոստիկանության Վանաձորի Բազումի, Գուգարքի, Տարոնի, ինչպես նաև Ստեփանավանի, Թումանյանի, Տաշիրի բաժիններ են բերման ենթարկվել երկու տասնյակից ավելի անձինք, այդ թվում՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի տեղական կառույցների մի շարք աշխատակիցներ: 

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Լոռու գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղը (ԳԳՄ) պաշտոնապես հայտարարում է, որ այդ տեղեկությունը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, իսկ Լոռու ԳԳՄ-ի բոլոր աշխատակիցները բնականոն կերպով կատարել և կատարում են իրեց աշխատանքային առօրյա գործառույթները», - ասված է հայտարարության մեջ: 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս