Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան ևս պահանջում է վարչապետի հրաժարականը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

unnamed.jpg

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան (ՀԱՄԿ) խորհրդի նիստից հետո տարածեց հայտարարություն՝ որով պահանջվում է վարչապետի և կառավարության հրաժարականը: Այս մասին տեղեկացնում է ԵՊՀ արհմիության ղեկավար Արմեն Ավետիսյանը:

Հայտարարության մեջ նշվում է, որ առկա խնդիրները ոչ միայն համավարակի և պատերազմի, այլև սխալ և միանձնյա կառավարման հետևանք են:

«Իրավիճակը վկայում է, որ ներկա վարչապետի և իր կառավարության գործունեության շարունակության դեպքում նշված խնդիրների առավել խորացումն անխուսափելի է նաև հետագայում, ինչն անդառնալի հետևանքներ կունենա երկրի համար»,- նշվում է հայտարարության մեջ:

Մանրամասները՝ այստեղ:

--00--ԱԹ