Թող Բարձրյալի Որդին պահպանի հանձնառությունները ԼՂ-ում․Հռոմի պապի աղոթքը խաղաղության համար

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Հռոմի պապ

Հռոմի Պապը անդրադարձել է արցախյան հիմնախնդրին։ Կաթողիկե եկեղեցու առաջնորդը Ս․ Ծննդյան  տոնին հանդես գալով ամենամյա Urbi et orbi ուղերձով, որը վերծանվում է որպես «(Հռոմ) քաղաքին ու համայն աշխարհին ուղղված առաքելական օրհնություն», ս․թ․ դեկտեմբերի 25-ին անդրադարձ կատարեց նաև արցախյան հիմնախնդրին։ Այս մասին հայտնում է Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունը։

Այս առթիվ Սրբազան քահանայապետը մասնավորապես նշել է․ «Թող Բարձրյալի Որդին պահպանի միջազգային հանրության և ներգրավված երկրների հանձնառությունները Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև Ուկրաինայի արևելյան շրջաններում հրադադարը շարունակելու և  երկխոսությունը խթանելու համար՝ որպես խաղաղության և հաշտեցման միակ ուղի․․․․»։

--00--ԱՀ