Արփինե Հովհաննիսյանը ոստիկանությունում է, ես վաղն եմ հրավիրված․ Աշոտյանի հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 5, 24News

Thumbnail

ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ Արփինե Հովհաննիսյանը գտնվում է ոստիկանությունում:

«Դավիթ Շահնազարյանին այսօր հրավիրել էին ԱԱԾ։ Արփինե Հովհաննիսյանն այս պահին ոստիկանությունում է:

Ես վաղը նույնպես ոստիկանություն եմ հրավիրված: Ընդունում եմ խաղադրույքներ Նիկոլի Փաշինյանի վախեցած և խուճապային հաջորդ քայլերի վերաբերյալ», - գրել է Աշոտյանը: