Քյարամյանն ասես Փաշինյանի մասին հույժ գաղտնի տեղեկություն ունի կամ նրա ազգականն է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի տպավորությամբ, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանը, որն այժմ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակվել, կարծես Փաշինյանի մասին հույժ գաղտնի տեղեկություն ունի կամ նրա ազգականն է։

Գորգիսյանի խոսքով՝ Փաշինյանի կադրային քաղաքականությունն իրեն վաղուց չի զարմացնում։ «Նիկոլ Փաշինյանի մնալն ու նրա ցանկացած քայլն անվտանգության տեսակետից վտանգավոր է։ Քանի Փաշինյանն իշխանության է, նա ամեն ինչ ի վնաս Հայաստանի է անելու», -24News-ի հետ զրույցում նշել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ