Արփինե Հովհաննիսյանը ոստիկանություն է հրավիրվել բացատրություն տալու

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 5, 24News

Thumbnail

ՀՀԿ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ նախընտրական ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնող պատգամավորի թեկնածու Արփինե Հովհաննիսյանին ժամեր առաջ հրավիրել են ոստիկանություն: Այս մասին լուրը 24News-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը։

«Արփինե Հովհաննիսյանը դիմել է ոստիկանություն՝ հաղորդելով, որ իր հասցեին համացանցով սպառնալիքներ են հնչեցվել: Այդ առնչությամբ բացատրություն տալու նպատակով Արփինե Հովհաննիսյանը հրավիրվել է ոստիկանություն», - ասաց Էդգար Ջանոյանը և հիշեցրեց, որ ավելի վաղ Արփինե Հովհաննիսյանն այդ մասին գրառում էր արել նաև սոցիալական ցանցում։