«Լուսավոր Հայաստանի» առաջարկին դեռեւս ոչ ոք չի արձագանքել․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

․

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն օրերս փաստահավաք խումբ ստեղծելու նախագիծ է մշակել՝ նպատակ ունենալով վեր հանել օբյեկտիվ ճշմարտությունը պատերազմի պատճառների եւ պատերազմում կրած պարտության վերաբերյալ։

Փաստահավաք խմբում  ներկայացված կլինեն վերջին խորհրդարանական ընտրություններին մասնակցած եւ առաջին 6 տեղերը զբաղեցրած քաղաքական ուժերը (3 խորհրդարանական ուժ՝ 4-ական ներկայացուցչով, 3 արտախորհրդարանական ուժ՝ 1-ական ներկայացուցչով), ինչպես նաեւ Մարդու իրավունքների պաշտպանը, ընդհանուր՝ 16 անդամ։

ԼՀԿ-ն դիմել է ՀՅԴ-ի, ՀՀԿ-ի եւ «Մենք» դաշինքի ներկայացուցիչներին, ինչպես նաեւ խորհրդարանական գործընկերներին, որ արձագանքեն։ Սակայն երեկվա դրությամբ դեռ ոչ ոք չէր արձագանքել։ Փաստահավաք խմբի աշխատանքների համար նախատեսվել է մինչեւ 10 ամիս ժամանակ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ