ԼՂ-ում խաղաղապահ զորակազմի հետ անցկացվել են բժշկական պատրաստության պարապմունքներ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

հասարակական

Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորակազմի անձնակազմի հետ անցկացվել բժշկական պատրաստության պարապմունքներ։ Այս մասին հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։

Շուրջ 30 սանհրահանգիչներ խաղաղապահների համար մշակել են տարբեր առաջադրանքներ՝ արյունահոսությունների դադարեցում, վիրակապում, արտակարգ վերակենդանացման համար տրամադրվող օգնություն և այլն։

Պարապմունքների ընթացքում զինծառայողներին ցուցադրվել են ձեռքի տակ եղած միջոցների օգնությամբ և տեղանքի դժվարամատչելի հատվածներից վիրավորներին տարհանելու գործողությունները։

--0--ԿԿ