Ռոնալդուի տրանսֆերը լավագույնն է ճանաչվել Պրեմիեր լիգայի պատմության մեջ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

սպորտ

Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի՝ 2003-ին Լիսաբոնի «Սպորտինգից» անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունը Sky Sports-ի վարկածով ճանաչվել է Պրեմիեր լիգայի պատմության լավագույն տրանսֆեր:

Այդ ցուցակում Թուրինի «Յուվենտուսի» 35-ամյա հարձակվողին հաջորդել են ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստներ Թյերի Անրիի ու Էրիկ Կանտոնայի տրանսֆերները «Արսենալ» ու «Մանչեսթեր Յունայթեդ»:

Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» 2003-ին 19 միլիոն եվրոյով էր ձեռք բերել Ռոնալդուին: Անգլիական ակումբում անցկացրած 6 տարիների ընթացքում նա նվաճեց 8 տիտղոս՝ դառնալով նաև Պրեմիեր լիգայի եռակի չեմպիոն ու Չեմպիոնների լիգայի հաղթող:

--0--ԿԿ