Առողջ ուժերն ընտրություններին են պատրաստվելու, իսկ 17-ը կմնան թմբիրում. ՔՊ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

ՔՊ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Շատ կարևոր էր թողնել որ «17+»-ը ինքնարտահայտվեն, որպեսզի ցույց տան իրենց ողջ կարողությունները, որ փորձեն շրջափակել կառավարության մեկ շենքը միայն ու չկարողանան մարդկանց սակավության պատճառով։ Պետք էր թույլ տալ, որ 2 հազար հոգանոց հավաքներ անեն Հանրապետության հրապարակում։ 

Պետք էր, որ այդ 17-ը վերջապես հասկանային, որ իրենք այս երկրում քաղաքական օրակարգ ստեղծող ու պարտադրող չեն, որ չունեն ժողովրդի զգալի մասի աջակցությունը։ 

Այս ամենը տեսան բոլորը, այս ամենը արձանագրեցին բոլորը։ Իսկ հիմա առողջ ուժերը լծվելու են արտահերթ ընտրություններին պատրաստվելու գործին, լծվելու են ծրագիր կազմելու ու ներկայացնելու գործին, իսկ 17-ը կմնան նույն թմբիրում։ Լրիվ ու բացարձակապես նույն թմբիրում, որտեղ որոշողն իրենք են և ոչ ժողովուրդը»։

--00--ԱԹ