ՀԱՊԿ-ի մեր գործընկերները հաճախ են քվեարկում Հայաստանի դեմ. Փաշինյանը՝ «Ռոսիա 24»-ին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 5, 24News

Thumbnail

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրները տարբեր միջազգային ատյաններում հաճախ են քվեարկում Հայաստանի շահերի դեմ։ Այդ մասին «Ռոսիա 24» հեռուստալիքի հետ զրույցում ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինիյանը։

Նա նշել է, որ Հայաստանը պետք է հստակեցնի իր պարտավորությունները ՀԱՊԿ եկրների առջև, ինչպես նաև որոշակիացնի նրանց պարտականությունները։

«ՀԱՊԿ-ի մեր գործընկերներից շատերը երկար տարիներ տարբեր միջազգային կազմակերպություններում քվեարկում են Հայաստանի շահերի դեմ: Նրանք չեն կարող նախատել մեզ իրենց դեմ քվեարկելու համար: Մեր նպատակը ՀԱՊԿ-ին մեր անդամակցությունն ավելի կառուցողական դարձնելն է, քանի որ մեր տարածաշրջանում իրավիճակը հանգիստ չէ, իսկ կազմակերպությունն անվտանգության համար է»,- ասել է Փաշինյանը:

Նա շեշտել է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի հիմնական ռազմավարական գործընկերը, ՀԱՊԿ-ն էլ շատ մեծ կարևորւթյուն ունի մեր երկրի համար: