Սաուդյան Արաբիայի թագաժառանգը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26,  24News

Մուհամեդ բեն Սալման

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանը պատվաստել է կորոնավիրուսի դեմ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` թագաժառանգը երկու պատվաստանյութից դեռևս մեկն է ստացել:

Սաուդյան Արաբիայի առողջապահության նախարար Թաուֆիկ ալ-Ռաբիան մեկնաբանելով այդ արարքը, իր երախտագիտությունն է հայտնել Մուհամեդ բեն Սալմանին:

«Ես շնորհակալություն եմ հայտնում Նորին Արքայական Մեծություն թագաժառանգին իր նրբանկատության համար, ինչպես նաև բնակիչների պատվաստանյութերի մատակարարման ընթացիկ գործունեության համար: Շնորհակալ եմ նաև նրա ցուցումների համար` լավագույն ծառայություններ մատուցելու համար»,- նշել է Սաուդյան Արաբիայի առողջապահության նախարարը:

--00—ՄՀ