ՌԴ-ում արգելվել է դիմակների ներկրումն այլ երկրներից, բացառությամբ՝ ԵԱՏՄ-ի

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26,  24News

կորոնավիրուս

ՌԴ կառավարությունը մինչև 2021-ի դեկտեմբերի 31-ն արգելել է այլ երկրներից բժշկական դիմակների պետական գնումը, բացառությամբ ԵԱՏՄ անդամ երկրների։

РИА Новости-ի հաղորդմամբ՝ Կառավարությունն ապրիլի վերջին որոշում էր ընդունել ներմուծվող արդյունաբերական ապրանքների՝ պետական ​​գնումների, ինչպես նաև երկրի պաշտպանության և պետական անվտանգության կարիքների համար գնումների մուտքի արգելքի ներդրման մասին: Սահմանափակումները չեն տարածվում ԵԱՏՄ երկրների արտադրանքի վրա: Արգելքների մեջ կան մի շարք բացառություններ, օրինակ՝ ՌԴ-ի տարածքում հաստատված ապրանքի բացակայության դեպքը:

--00—ՄՀ