3 ամիս անց, ճնշումների արդյունքում հրապարկել են զոհված ոստիկանների անունները

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26,  24News

Մալյան

Հոկտեմբերի 4-ին ոստիկաններին խաբել են, լցրել ավտոբուսներն ու տարել Արցախ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ասել է «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը:

«Նրանց խաբում են, թե տանում են կամավորական աշխատանքներ իրականացնելու։ Հոկտեմբերի 4-ին ավտոբուսները հասնում են Շուշի, որտեղ նրանց տեղեկացնում են, որ տեղաբաշխում է լինելու և իրենց ուղարկելու են առաջնագիծ։ Նրանք անգամ համապատասխան համազգեստ չեն ունեցել»,-ասել է Մալյանը։

Ըստ Մալյանի՝ մշակույթի տանը 200-ից ավելի ոստիկան է եղել, տեղում մահացել է 21-ը, հետագայում ևս մեկը մահացել է հիվանդանոցում, անհետ կորել է Ոստիկանության Ամասիայի պետ Արմեն Ղազարյանը, 100-ից ավելի ոստիկան վիրավոր է։

«Մինչև հոկտեմբերի 8-ը բոլոր զոհված ոստիկաններին հուղարկավորել են, նրանց անունները իդենտիֆիկացված են եղել։ Միայն մոտ երեք ամիս անց՝ ճնշումների արդյունքում անունները հրապարակում են»,- ասել է նա։ 

--00—ՄՀ