Պատերազմի ընթացքում Սյունիքից Երևան և հակառակ սանվիացիան իրականացրել է 86 թռիչք

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26,  24News

սան

Արցախյան վերջին պատերազմի ողջ ընթացքում Առողջապահության նախարարության սանիտարական ավիացիան` 2 ուղղաթիռի միջոցով իրականացրել է 86 թռիչք Երևանից դեպի Սյունիք և հակառակ ուղղությամբ: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Արցախյան վերջին պատերազմի ողջ ընթացքում առողջապահության նախարարության սանիտարական ավիացիան` 2 ուղղաթիռի միջոցով իրականացրել է 86 թռիչք Երևանից դեպի Սյունիք և հակառակը, փրկելով տասնյակ հերոս զինծառայողների կյանքեր, տեղափոխելով նրանց Երևանի նեղ մասնագիտացված կենտրոններ»,- նշել է Թորոսյանը:

--00—ՄՀ